Միխեիլ Սաակաշվիլի. Նախագահ Զելենսկին ցուցաբերեց մարդկային էտալոն, և ակտիվ պատերազմի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ժամանակ ժամանակ գտավ ինձ համար
Միխեիլ Սաակաշվիլի. Նախագահ Զելենսկին ցուցաբերեց մարդկային էտալոն, և ակտիվ պատերազմի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ժամանակ ժամանակ գտավ ինձ համար

Նախագահ Զելենսկին ցուցաբերեց մարդկային էտալոն, և ակտիվ պատերազմի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ժամանակ ժամանակ գտավ ինձ համար,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ ինքը մնում է Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների խորհրդի նախագահը և «հերոսական երկրի հպարտ քաղաքացի»։

«Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին նույնիսկ դրա պատճառով։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացի։

Առաջիկա օրերին ռազմաճակատից լավ նորություններ եմ սպասում.
Նաև շատ շնորհակալ եմ

Андрій Єрмак Михаил Подоляк Dmytro Kuleba»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկ հայտարարել է, որ Վրաստանի դեսպանին խնդրելու է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա վերադառնալու հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Վրաստանի իշխանությունների ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին։