Միխեիլ Սաակաշվիլի. միջոցառումը փայլուն անցավ, «Ազգային շարժումը» օրեցօր ավելի լավն է դառնում, լավագույն ելույթներն ունեցան Խաբեիշվիլին, Վաշաձեն, Խարչիլավան, Բոկուչավան և այլք
Միխեիլ Սաակաշվիլի. միջոցառումը փայլուն անցավ, «Ազգային շարժումը» օրեցօր ավելի լավն է դառնում, լավագույն ելույթներն ունեցան Խաբեիշվիլին, Վաշաձեն, Խարչիլավան, Բոկուչավան և այլք

Երեկվա միջոցառումը փայլուն անցկացվեց և շատ ճշգրիտ հաստատում էր, որ «Ազգային շարժումը» ոչ միայն կենդանի է, այլ օր օրի ավելի ու ավելի լավանում է,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքով, «լավագույն ելույթներն են ունեցել Լեւան Խաբեիշվիլին, Գիորգի Վաշաձեն, Գիա Խարչիլավան, Թինա Բոկուչավան և այլք։

«Ինչ վերաբերում է մանիֆեստին, ես լիովին համաձայն եմ դրա տեքստին՝ հաշվի առնելով մեկ էական կետ. Մի կողմից՝ ընտրված մարմինները, անկասկած, լեգիտիմ են, մյուս կողմից՝ հնարավորինս լայն ներգրավվածության համար անհրաժեշտ է ընդլայնել քաղխորհուրդը՝ ներառյալ վերադարձն ու առավելագույն ներգրավվածությունը այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել «Ազգային շարժում» կուսակցությունում եւ եղել են քաղխորհրդի անդամներ։

Իհարկե, բոլորս պետք է համաձայնվենք, որ դրանից հետո կդադարենք իրար վրա հարձակվել ու բոլորս միասին պայքարելու ենք ընդհանուր թշնամու դեմ։

Ես ստանձնում եմ ղեկավարության քաղաքական պատասխանատվությունը և շատ ուրախ կլինեմ, եթե մենք հնարավորինս շատ լինենք այս պայքարում»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։