Միխեիլ Սաակաշվիլի. Մեզ պետք է միասնական ամուր ծրագիր, մենք պետք է պայմանավորվենք նախագահի, Գերագույն դատարանի նախագահի և գլխավոր դատախազի միասնական թեկնածուների շուրջ
Միխեիլ Սաակաշվիլի. Մեզ պետք է միասնական ամուր ծրագիր, մենք պետք է պայմանավորվենք նախագահի, Գերագույն դատարանի նախագահի և գլխավոր դատախազի միասնական թեկնածուների շուրջ

Մեզ միասնական ամուր ծրագիր է պետք, մենք պետք է պայմանավորվենք նախագահի, Գերագույն դատարանի նախագահի և գլխավոր դատախազության միասնական թեկնածուների շուրջ,- այս մասին ասված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Մեզ պետք է միասնական ամուր ծրագիր թե ընթացիկ իրադարձությունների, թե ապագայի համար։

Պետք է մի կողմ դնենք բոլոր հավակնությունները և մտածենք ընդհանուր ցուցակի մասին։ Լուծվում է Վրաստանի լինել-չլինելու հարցը, ոչ թե մեր դիրքորոշումները:

Մենք պետք է պայմանավորվենք նախագահի, Գերագույն դատարանի նախագահի և գլխավոր դատախազի ընդհանուր թեկնածուների շուրջ։ Ուժը միասնության մեջ է»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր գրառման մեջ։