Միխեիլ Սաակաշվիլի. Մեզ անհրաժեշտ է ընդհանուր մոբիլիզացիա և անցնել հարձակման, մենք անպայման կհաղթենք
Բռնապետ Իվանիշվիլին դաժանորեն ձերբակալել է ընդդիմության իրական առաջնորդներին՝ Լևան Խաբեշվիլիին և Մուրթազ Զոդելավային։ Սա հանցավոր ռեժիմի ծայրահեղ խուճապի և անօգնականության արտահայտությունն է,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդհանուր զորահավաք և հարձակման անցնել։
«Բռնապետ Իվանիշվիլին դաժանորեն ձերբակալել է ընդդիմության իրական առաջնորդներին՝ Լևան Խաբեշվիլիին և Մուրթազ Զոդելավային։ Սա հանցավոր ռեժիմի ծայրահեղ խուճապի և անօգնականության արտահայտությունն է։ Անգամ չեմ խոսում այն ամոթալի, դժբախտ դրդապատճառների մասին, որոնց համար նրանք ձերբակալվել են։ Մեզ անհրաժեշտ է ընդհանուր զորահավաք և հարձակման անցնել։ Մենք անպայման կհաղթենք, փառք Վրաստանին», – գրում է Միխեիլ Սաակաշվիլին։