Միխեիլ Սաակաշվիլի. Ինձ բանտից ազատելու պայմաններում խոստանում եմ, որ առավելագույնը 10 օրում մենք կհասնենք արտահերթ ընտրությունների
Միխեիլ Սաակաշվիլի. Ինձ բանտից ազատելու պայմաններում խոստանում եմ, որ առավելագույնը 10 օրում մենք կհասնենք արտահերթ ընտրությունների

Ինձ բանտից ազատելու պայմաններում խոստանում եմ, որ առավելագույնը 10 օրում մենք կհասնենք արտահերթ ընտրությունների,- ասվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նամակում, որը լրագրողներին ներկայացրել է նրա փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին՝ Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հաստատության մոտ:

Նրա խոսքով, այժմ անհրաժեշտ է լայն հասարակական միասնություն:

Այս ընտրություններում վրաց ժողովուրդը հաղթել է բոլոր քաղաքներում։ Վրաց ժողովուրդը հաղթած է, իսկ Իվանիշվիլին՝ պարտված։ Մինչ այդ ասում էին, թե ինչ իմաստ ունի գալը, միևնույն է, չեք հաղթի, հետո երբ հաղթեցին, ուղղակի չեղարկեցին և հիմա համոզում են, որ ինչ իմաստ ունի փողոց դուրս գալը, միևնույն է, ոչինչ չի ստացվի: Բայց Իվանիշվիլին ու նրա բանդան վախենում են մեր բազմաթիվ լինելուց ու բազմիցս փողոց դուրս գալուց։ Աշխարհում չկա մի բռնապետ, ով չվախենա դրանից, և այս բռնապետը հատկապես թույլ է, քանի որ նրա հիմնական փողը արևմտյան բանկերում է, իսկ Արևմուտքը բացարձակապես ճշգրիտ արձանագրել է ընտրական խախտումները։ ԵԱՀԿ ղեկավարն ասաց, մենք ամեն ինչ ասել ենք, և հիմա մնացած վրաց ժողովրդի գործն է։ Հիմա մեզ անպայման շրջապատելու են տարբեր փորձագետներ ու «քաղաքական գործիչներ»՝ մեկ կարգախոսով, որ հետագա պայքարը փողոցում իմաստ չունի, համենայն դեպս ոչինչ չի ստացվի։ Նախ, այնտեղ կան արդեն իսկ մարտերում կոփված առաջնորդներ, ինչպիսին է հատկապես Նիկա Մելիան, ինչպես նաև մի քանի շատ խիզախ առաջնորդներ, տարածաշրջանային առաջնորդներ և շատ իմաստուն և մարտունակ առաջնորդներ տարբեր կուսակցություններից, ներառյալ երիտասարդ սերունդը:

Երկրորդ՝ ինձ բանտից ազատելու պայմաններում խոստանում եմ, որ առավելագույնը 10 օրից արտահերթ ընտրություններ ենք նշանակելու։ Մեզ հիմա անհրաժեշտ է լայն հասարակական միասնություն, յուրաքանչյուր առանձին, անկոտրում մարդ մեծ նշանակություն և ոսկու գին ունի։ Մեր ուժն այժմ միասնության մեջ է»,- ասված է նամակում։