Միխեիլ Սաակաշվիլի. Իմ ազատությունը և, որ ամենակարևորն է, Վրաստանի ազատությունն ամբողջությամբ կախված է ձեր գործունեությունից և մարտունակությունից
Իմ ազատությունը և, որ ամենակարևորն է, Վրաստանի ազատությունն ամբողջությամբ կախված է ձեր գործունեությունից և մարտունակությունից, – Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից նամակ է տարածում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Միխեիլ Սաակաշվիլիի նամակը տարածել է «Ազգային շարժումը»:
«Իմ սիրելի ընկերներ և իմ պաշտելի վրաց հասարակություն, երբ ես թողեցի ամեն ինչ Կիևում և վերադարձա, ես գիտեի, որ ինձ, ամենայն հավանականությամբ, կձերբակալեն ամբողջովին շինծու, կեղծ վճիռներով, որոնք ժամանակին կայացվել են, այդ թվում՝ Պուտինի թելադրանքով: Աշխարհի ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից, չի ճանաչում այս դատավճիռները: Բայց ես եկել եմ, որովհետև հավատում եմ իմ երկրին և ձեզանից յուրաքանչյուրին: Շատ կուզենայի, որ բոլորդ վաղը գնաք ընտրությունների, որպեսզի ոչ մի ձայն չկորչի, իսկ դրանից հետո բոլորս միասին կպաշտպանենք հանրաքվեի արդյունքները: Իմ ազատությունը և, որ ամենակարևորն է, Վրաստանի ազատությունն ամբողջությամբ կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից և մարտունակությունից: Այժմ դրանից է կախված միջազգային աջակցությունը: Խնդրում եմ, մի վարանեք և հավատացեք, որ մեր հաղթանակը մեր ձեռքերում է», – գրել է Միխեիլ Սաակաշվիլին:
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է երեկ: Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի 12 -րդ քրեակատարողական հիմնարկ: