Միխեիլ Սաակաշվիլի. «Ազգային շարժումը» իմ, Լևանիի, փորձառու այլ մարտիկների առաջնորդությամբ և Նանուկայի անսպառ էներգիայի օգնությամբ կրկին կամրապնդի առաջատար քաղաքական ուժի կարգավիճակը

14:19, 04.08.2026

«Ազգային շարժումը» իմ, Լևանիի, փորձառու այլ մարտիկների առաջնորդությամբ և Նանուկայի անսպառ էներգիայի ու գաղափարների օգնությամբ կարճ ժամանակահատվածում կրկին կամրապնդի երկրի առաջատար քաղաքական ուժի կարգավիճակը և Վրաստանը կհասցնի հաղթանակի», – այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ բարեփոխումների խորհուրդը պետք է ձևավորվի բացառապես ոչ կուսակցական անձանցից։

«Վաղը «Ազգային շարժման» համագումարն է, որը կընտրի ժամանակավոր կառավարման մարմիններ, ինչպես նաև կձևավորվի բարեփոխումների խորհուրդ։ Բարեփոխումների խորհուրդը պետք է ձևավորվի բացառապես ոչ կուսակցական անձանցից, այս խորհուրդը ես եմ գլխավորում, իսկ Նանուկան գործադիր քարտուղարն է, ով ունի իմ լիակատար աջակցությունը, և ոչ կուսակցական կազմը մեզ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի կողքից տեսնենք շարժման մեջ իրականացվելիք փոփոխությունները և կազմենք ճշգրիտ հանձնարարականներ՝ առանց սուբյեկտիվ պահերի։ Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարմանը, այն կգործի 6 ամիս՝ մինչև բարեփոխումների խորհրդի վերջնական հանձնարարականները, և դրանում պետք է ներկայացված լինի այսօրվա ղեկավարությունն ամբողջ կազմով՝ չնայած վեճերին և միմյանց հանդեպ անձնական վերաբերմունքին։ Ժողովուրդը մեզանից սպասում է ոչ թե անձնական հույզեր, այլ գործի կատարում։ Ուստի ինձ համար անհասկանալի և անընդունելի է հեռուստատեսությամբ ու սոցցանցերում հարաբերություններ պարզելը։ Բոլորս օրինակ վերցնենք Լևան Խաբեիշվիլիից, ով անձնականից վեր է դնում ընդհանուր պայքարի շահերը։ Ահա այսպիսին պետք է լինի իսկական հայրենասերն ու քաղաքական գործիչը։ «Ազգային շարժումը» իմ, Լևանիի, փորձառու այլ մարտիկների առաջնորդությամբ և Նանուկայի անսպառ էներգիայի ու գաղափարների օգնությամբ (շատ հարցերում նա ինձ հիշեցնում է իմ երիտասարդ տարիները) կարճ ժամանակահատվածում կրկին կամրապնդի երկրի առաջատար քաղաքական ուժի կարգավիճակը և Վրաստանը կհասցնի հաղթանակի», – գրում է Սաակաշվիլին։

Նմանատիպ