Միխեիլ Սաակաշվիլի. Այսօր առավոտից բոլոր շահարկումները վերջնականապես բացառելու համար հրաժարվեցի ոչ միայն հյութից, այլև հանքանյութից, վիտամինից, ինչը նշանակում է, որ լուրջ բարդությունն անխուսափելի է
Այսօր առավոտից բոլոր շահարկումները վերջնականապես վերացնելու համար ես հրաժարվել եմ ոչ միայն հյութից, այլև հանքանյութերից ու վիտամիններից, որոնք ծառայում են օրգանիզմի կենսագործունեության պահպանմանը,- ասվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։
Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, դա նշանակում է, որ ցանկացած պահի լուրջ բարդությունն անխուսափելի է։
«Ինչ վերաբերում է իմ հացադուլի մանրամասներին և «իշխանության» հայտարարություններին. ես կտրականապես նշում եմ, որ ստամոքսիս վերջին վիրահատությունը (և դա այն պրոցեդուրան չէր, որը հրապարակվել էր մամուլում) տեղի է ունեցել հինգ տարի առաջ և չեմ դժգոհում ախորժակից։
Իրոք, հոկտեմբերի 30-ից հետո բանտային բժշկական վարչության հանձնարարականով ես ընդունեցի մի քանի շիշ հյութ: Ես սնունդ չեմ ընդունում, չնայած կոնսիլիումի որոշ անդամների:
Այսօր առավոտից բոլոր շահարկումները վերջնականապես վերացնելու համար հրաժարվեցի ոչ միայն հյութից, այլեւ հանքանյութից, վիտամինից (գլյուկոզայի հաբեր), որոնք ծառայում էին օրգանիզմի կենսագործունեության պահպանմանը։
Սա նշանակում է, որ ցանկացած րոպեի և առավելագույնը մի քանի օրվա ընթացքում լուրջ բարդությունն անխուսափելի է։ Որոշ բարդություններ արդեն ակնհայտ են, և վերջին օրերին վարչակազմն արդեն ստիպված է եղել կանչել մի քանի մասնագետների։
Ինձ համար այսօր պարզ է, որ Պուտինի և Իվանիշվիլիի նպատակը ինձ ֆիզիկապես ոչնչացնելն է, և նրանք շատ մոտ են այդ նպատակին։
Հիմա հույս ունեմ վրաց ժողովրդի համերաշխության, մարդասիրության և քաղաքացիական դիրքորոշման։ Կեցցե մեր ազատությունը»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։