Միխեիլ Սաակաշվիլի. Արևմուտքը մեզ հստակ ասում է՝ եթե պայքարեք, մենք կլինենք ձեր կողքին, եթե չեք ուզում պայքարել, ուրեմն մենք ոչինչ չենք կարող անել, բայց մենք ուզում ենք պայքարել
Պայքարը միշտ իմաստ ունի։ Մենք արդեն գիտենք, թե ինչ ենք անելու, մենք հաղթելու ենք, վրաց ժողովուրդը հաղթելու է, դա չի լինի մի կուսակցության հաղթանակը մյուս կուսակցության նկատմամբ, դա կլինի բոլորովին այլ ընտրություններ,- ասաց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ այսօրվա դատավարությանը հեռավար մասնակցության ժամանակ։
Սաակաշվիլիի խոսքով, հոկտեմբերի 26-ը լինելու է ապագայի հաղթանակն անցյալի նկատմամբ։
«Սա կլինի վրաց ժողովրդի հաղթանակը Ռուսաստանի և նրա առաքյալ Իվանիշվիլիի նկատմամբ։ Դա կլինի ապագայի հաղթանակն անցյալի նկատմամբ։ Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք ապագայի, ազատության, նոր սերնդին քաղաքականություն բերելու և նրանց համար ճանապարհ զիջելու վրա։ Այդ ամենը կկատարվի։ Արեւմուտքը մեզ հստակ ասում է՝ եթե պայքարեք, մենք կլինենք ձեր կողքին։ Եթե չեք ուզում պայքարել, ուրեմն մենք ոչինչ չենք կարող անել, բայց մենք ուզում ենք պայքարել։ Մենք ուժ ենք ուզում, այն բռնությունը, որը նրանք պատրաստվում ենիրագործել, կհանդիպի մարդկանց շատ ամուր պատի, և ոչ մի ռոբոկոպ, ռետինե փամփուշտ, ռուս լրտեսներ չեն կարող օգնել նրանց, քանի որ համայն Վրաստանը միասնական է, ինչպես երբևէ: Նման պատմական պահ չի եղել, և հոկտեմբերի 26-ը վերածվելու է այս միասնության մեծ տոնի։ Ինչ էլ որ բռնապետական ռեժիմը անի, նրանց վերջը եկել է, մենք պետք է այն ձևակերպենք հնարավորինս խաղաղ, լիովին խաղաղ և երկրի համար նվազագույն կորուստներով»,- ասել է Սաակաշվիլին։
Միխեիլ Սաակաշվիլին միաժամանակ նշել է, որ «մարդիկ հոգնել են ստերից եւ իրավունք ունեն զայրանալու»։