Միխեիլ Սաակաշվիլի. Առաջիկա ընտրությունների համար մեր կուսակցության ցուցակի բացարձակ մեծամասնությունը պետք է կազմեն այն մարդիկ, ովքեր երբեք չեն եղել խորհրդարանի անդամ
Միխեիլ Սաակաշվիլի. Առաջիկա ընտրությունների համար մեր կուսակցության ցուցակի բացարձակ մեծամասնությունը պետք է կազմեն այն մարդիկ, ովքեր երբեք չեն եղել խորհրդարանի անդամ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ հաջորդ ընտրությունների համար «Ազգային շարժման» ցուցակի բացարձակ մեծամասնությունը պետք է կազմեն այն մարդիկ, ովքեր երբեք չեն եղել խորհրդարանի անդամ։

Ինչպես գրում է Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում, անհրաժեշտ է լայն բացել դռներն ու ակտիվ աշխատանք սկսել։

«Կոչ եմ անում իմ կուսակիցներին՝ առաջիկա ընտրությունների համար մեր ցուցակի բացարձակ մեծամասնությունը պետք է կազմեն այն մարդիկ, ովքեր երբևէ պատգամավոր չեն եղել։

Դրա համար անհրաժեշտ է լայն բացել դռները և ակտիվ աշխատանք սկսել այս ուղղությամբ»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։