Միխեիլ Սաակաշվիլի. Ամոթ է մերժել Ուկրաինային «Բուկ» համակարգեր տալուց, նախագահ Յուշչենկոյի օգնությամբ մենք դրանք գնել ենք նվազագույն գնով
Միխեիլ Սաակաշվիլի. Ամոթ է մերժել Ուկրաինային «Բուկ» համակարգեր տալուց, նախագահ Յուշչենկոյի օգնությամբ մենք դրանք գնել ենք նվազագույն գնով

Ամոթ է հրաժարվել Ուկրաինային «Բուկի» համակարգեր տալուց, նախագահ Յուշչենկոյի օգնությամբ մենք դրանք ժամանակին գնեցինք նվազագույն գնով,- նշված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

«Երբ Յանուկովիչը եկավ Ուկրաինա, Յուշչենկոյի դեմ նույնիսկ գործ հարուցեցին «Բուկը» Վրաստանին փոխանցելու համար, և դա արեցին Ռուսաստանի ցուցումով։ Ավելին, հրահանգիչը՝ գնդապետ Մամչուրը, ով մեզ սովորեցրել է օգտագործել «Բուկը», սպանվել է ռուս գործակալների կողմից Ռովնոյում՝ 2017 թվականին։

Հիմա ամերիկացիները «Բուկի» համար Ուկրաինային մեծ քանակությամբ հրթիռներ են տվել։ Ամենակարևորը՝ այս քայլով մենք մերժեցինք ոչ միայն ուկրաինացիներին, այլև ամերիկացիներին՝ ջավելինները պարտքով տալ Ուկրաինային։

Սա դավաճանություն է, և նման դավաճանության դրվագները ծանր բիծ կմնան վրաց-ուկրաինական հարաբերությունների պատմության մեջ»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։

Երեկ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հոդվածը, որում ասվում է. «Ուկրաինան խնդրել է Վրաստանին վերադարձնել 2008 թվականի պատերազմի ժամանակ հանձնված «Բուկ» համակարգերը։ Ինչպես հոդվածում նշում է Կասյանովը, Ուկրաինայի պահանջը ներառել է նաև «Ջավելին» հակատանկային համակարգերը, որոնք Վրաստանին են փոխանցվել ԱՄՆ-ի կողմից։

Բացի այդ, այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Վրաստանն անվճար չի ստացել «Բուկ» և «Ջավելին» համակարգերը։ «Այն տեղեկությունը, թե Ուկրաինան Վրաստանին անվճար է տվել «Բուկի» ՀՕՊ համակարգերը, չեն համապատասխանում իրականությանը։ ԱՄՆ-ից «Ջավելին» հակատանկային համակարգի գնման համար 2017 թվականին վճարվել է տասնյակ միլիոն դոլար»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։