Միխեիլ Նինուա. Բավարիայի հողերում մի քանի բանտում ամենաշատը մեր երկրի քաղաքացի կալանավորներն են
Միխեիլ Նինուա. Բավարիայի հողերում մի քանի բանտում ամենաշատը մեր երկրի քաղաքացի կալանավորներն են

Գերմանիայի Մյունխեն քաղաքում նախատեսվում է գործարկել Վրաստանի գլխավոր հյուպատոսարան: Դրա պատճառներից մեկը Բավարիայի բանտերում վրաց կալանավորների մեծ քանակն է: Այս մասին խորհրդարանում արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխեիլ Նինուան:

«Բավարիայի հողերում մի քանի բանտում ամենաշատը մեր երկրի քաղաքացի կալանավորներն են: Ունենք նաև ուղիղ չվերթներ Մյունխենի ուղղությամբ և կա լիարժեք հյուպատոսարան ունենալու անհրաժեշտություն»,- նշել է Նինուան:

Նրա մեկնաբանմամբ, այժմ Մյունխենում չի հաջողվում ստանալ հյուպատոսարանի ծառայություն: