Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորել է վետերաններին ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրվա առթիվ
Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորել է վետերաններին ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրվա առթիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ միասին, այցելել է Վետերանների մշակույթի և հանգստի (Կիկվիձեի) այգի, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին շնորհավորել է ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրվա կապակցությամբ։

Նախագահը ծաղիկներ է խոնարհել Կիկվիձեի այգում տեղադրված Մելիտոն Քանթարիայի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել պատերազմի զոհերի հիշատակին։

«Մայիսի 9-ը այն օրն է, երբ մարդկությունը ֆաշիզմի նկատմամբ հաղթանակով նոր պատմություն գրեց։ Այդ պատմության կերտման գործում վրացիներն ունեցել են մեծ ներդրում։ Իմ խորին հարգանքն եմ հայտնում մեր հերոս վետերաններին և խոնարհվում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ, ովքեր չեն խնայել իրենց կյանքը՝ ազատության և խաղաղության համար», – հայտարարել է Միխեիլ Ղավելաշվիլին։