Միխեիլ Կավելաշվիլի. Մենք պետք է ամեն ինչ անենք Վրաստանի և Սերբիայի միջև ավելի սերտ և գործնական հարաբերություններ ապահովելու համար
«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Վրաստանի և Սերբիայի միջև ձևավորվի ավելի սերտ և գործնական համագործակցություն», – այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Քավելաշվիլիի խոսքով՝ Սերբիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են նոր նախաձեռնություններ։
«Մեր արժեքները՝ քրիստոնեական և ուղղափառ հավատքը, մեծ նշանակություն ունեն ինչպես վրացիների, այնպես էլ սերբերի համար։ Այսօր ինձ հնարավորություն կտրվի այցելելու Բելգրադի սուրբ տաճարը, հանդիպելու Ամենայն Սրբությանը՝ պատրիարքին։ Սա մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ Մենք խորապես հարգում ենք մեր հավատքը։ Պետք է ամեն բան անենք, որպեսզի մեր երկրների միջև ավելի սերտ և գործնական հարաբերություններ հաստատվեն։ Շատ առնչություն կա մեր երկրների միջև։ Դուք խոսեցիք նոր նախաձեռնությունների մասին, որոնք, վստահ եմ, ավելի շատ հնարավորություններ կտան։ Քննարկեցինք զենքի արտադրության, գյուղատնտեսության ոլորտները։ Ամբողջ աշխարհը գիտի, որ Վրաստանը գյուղատնտեսության ոլորտում մի շատ կարևոր տարածաշրջան է՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ ռելիեֆով։ Վրաստանում կան բոլոր պայմանները առողջ սնունդի արտադրության համար։ Այս մասին էլ խոսեցինք։ Վստահ եմ՝ համատեղ համագործակցությունը մեզ թույլ կտա հաջողություններ ունենալ նաև գյուղատնտեսության ոլորտում», – հայտարարել է Միխեիլ Քավելաշվիլին։