Միխեիլ Կավելաշվիլի՝ Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեցի, որ Վրաստանը աջակցում է ցանկացած ջանքի, որը ծառայում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և դեէսկալացիայի հասնելուն
«Շնորհակալություն հայտնեցի նախագահ Փեզեշքիանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»,— այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
Ինչպես նշել է Ղավելաշվիլին, Վրաստանն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ծառայում են տարածաշրջանում խաղաղության, կայունության և դեէսկալացիայի (լարվածության նվազեցման) հասնելուն։
«Թեհրան կատարած այցի շրջանակներում տարածաշրջանի և աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ միասին ներկա գտնվեցի Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։
Այցի շրջանակներում հանդիպեցի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Եվս մեկ անգամ ցավակցություն հայտնեցի Իրանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և հարգեցի զոհվածների հիշատակը։
Հանդիպման ժամանակ նշեցի, որ Վրաստանն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ծառայում են տարածաշրջանում խաղաղության, կայունության և դեէսկալացիայի հասնելուն։
Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են հարգանքի և ազգային շահերի հաշվառման վրա։ Շնորհակալություն հայտնեցի նախագահ Փեզեշքիանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։
Համոզված եմ, որ բարիդրացիության վրա հիմնված համագործակցությունն ապագայում նույնպես կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և մեր տարածաշրջանի կայուն ու խաղաղ ապագային»,— սոցիալական ցանցում գրում է Ղավելաշվիլին։