Միխեիլ Ջանելիձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, 2018 թվականի բյուջեում արտացոլված աջակցության համար
Միխեիլ Ջանելիձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, 2018 թվականի բյուջեում արտացոլված աջակցության համար

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Վրաստան-Ամերիկա ռազմավարական համագործակցության խորացմանն ուղղված հերթական կարևոր քայլ է գնահատել ԱՄՆ-ի 2018 թվականի բյուջեի օրենքում Վրաստանին աջակցող կետերը և ավելացած ֆինանսական օգնությունը:

Միխեիլ Ջանելիձեի հայտարարությամբ, ԱՄՆ-ի բյուջեում գրառումը՝ Ռուսաստանի ագրեսիվ գործողություների իրավական գնահատականն է և կարևոր է՝ Վրաստանի կողմից վարած չճանաչման քաղաքականության համար:

Նրա խոսքով, կարևոր է, որ 2018 թվականի բյուջեի օրենքով ավելանում է Վրաստանի համար նախատեսված ֆինանսական օգնությունը, որը մեծամասամբ ուղղվելու է Վրաստանի պաշտպանունակության զարգացման: