Միխեիլ Ջանելիձեն մասնակցելու է ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպումներին
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր մասնակցելու է ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի «High level meeting on peacebuilding and sustaining peace» բարձր մակարդակի հանդիպումներին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, արտաքին գործերի նախարարը խոսքով դիմելու է ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին և սեփական ելույթում ուշադրությունը բևեռելու է, բռնազավթված տարածաշրջանների տեսքով Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների վրա, ինչպես նաև զրուցելու է Վրաստանի կառավարության «Քայլ՝ դեպի լավագույն ապագա» խաղարարար նախաձեռնության մասին, որը նպատակ ունի բարելավել Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, ինչպես նաև բաժանող գծի երկայնքով բնակվող մարդկանց մարդասիրական և սոցիալ տնտեսական իրավիճակը:
Գլխավոր բանավեճի շրջանակներում, ՄԱԿ-ում Վրաստանի կազմակերպմամբ տեղի է ունենալու Achieving sustainable peace based on the respect of human rights միջոցառումը, որը նվիրվելու է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների իրավիճակին:
Վրաստանի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու են գլխավոր բանավեճի մասնակից, ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձր կարգի պատվիրակներ:
Այցի շրջանակներում ծրագրված է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումները գործընկեր նախարարների հետ:
Միխեիլ Ջանելիձեի այցը ավարտվելու է ապրիլի 25-ին: