Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ում խոսել է Վվրաստանի կառավարության խաղաղարար առաքելության մասին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ում խոսել է Վվրաստանի կառավարության խաղաղարար առաքելության և բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա իրավիճակի մասին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Միխեիլ Ջանելիձեն մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի High level meeting on peacebuilding and sustaining peace բարձր մակարդակի հանդիպմանը և խոսքով դիմել միջոցառման մասնակիցներին: Սեփական ելույթում Միխեիլ Ջանելիձեն խոսել է աշխարհում խաղաղության ապահովման և պահպանման գործընթացում միջազգային հանրության համատեղ ջանքերի և համատեղ պատասխանատվության մասին:
Միխեիլ Ջանելիձեն ուշադրությունը բևեռել է այն ծանր իրավիճակի վրա, որը Վրաստանի բռնազավթված շրջջաններում առաջացնում է բռնազավթված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերի և ինչպես նաև՝ միջազգային համադաշնության համար այս տարածքների մեկուսաման մասին: