Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միխեիլ Գիորգաձեն շարունակում է բուժումը Ստամբուլում, ամերիկյան հոսպիտալում: Առաջին ալիքին մշակույթի նախարարությունում հայտնել են, որ Միխեիլ Գիորգաձեին կլինիկայից դուրս կգրեն հավանաբար հունվարին:
Բժիշկների տեղեկությամբ, հիվանդի թոքում հավաքվել է հեղուկ, որի պատճառով Գիորգաձեին դուրս գրելը հետաձգվել է մի քանի օրով:
Միխեիլ Գիորգաձեին Թբիլիսիից Թուրքիա բուժման էին տեղափոխել նոյեմբերի 21-ին: Գիորգաձեն նոյեմբերի 17-ին վթարի էր ենթարկվել: Տարածված տեղեկությամբ, նախարարի տեղակալը ավտոմեքենայում մենակ էր, երբ ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և բախվել ծառին: