Միխեիլ Ղավելաշվիլին պատվիրակության հետ գտնվում է Հռոմում, որտեղ կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը
Միխեիլ Ղավելաշվիլին պատվիրակության հետ գտնվում է Հռոմում, որտեղ կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը

Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդմամբ, նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պատվիրակության հետ գտնվում է Հռոմում, որտեղ կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։

Միխեիլ Ղավելաշվիլու դիմավորման արարողությունը տեղի է ունեցել «Չամպինո» ռազմական օդանավակայանում։

Վրաստանի նախագահի հետ միասին պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, նախագահի վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Զուգդիդիի և Ցաիշիի թեմի առաջնորդ, Վրաստանի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը, և Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և սեմինարիայի ռեկտոր, Սիոնի մայր տաճարի առաջնորդի տեղակալ Գիորգի Զվիադաձեն։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին։