Միխեիլ Ղավելաշվիլին մասնակցելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի թաղման արարողությանը

16:38, 23.04.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 26-ին Վատիկանում ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի թաղման արարողությանը։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահը Վատիկան կմեկնի պատվիրակության ուղեկցությամբ։

Պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, նախագահի վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Զուգդիդուի և Ցաիշիի թեմի առաջնորդ, Վրաստանի Պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար՝ մետրոպոլիտ Գերասիմը, ինչպես նաև Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և ճեմարանի ռեկտոր, Սիոնի մայր տաճարի առաջնորդի տեղակալ Գիորգի Զվիադաձեն։

Նմանատիպ