Միխեիլ Ղավելաշվիլին «Մարիամոբա» տոնի կապակցությամբ 226 անձի ներում է շնորհել

18:50, 27.08.2026
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին «Մարիամոբա» տոնի կապակցությամբ 226 անձի ներում է շնորհել։ Այս մասին տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը։
Նրանց փոխանցմամբ՝ ներումը վերաբերել է ազատազրկման ձևով պատիժ կրող 217 և ոչ ազատազրկման ձևով պատիժ կրող վեց անձի, իսկ երեք անձի դատվածությունը հանվել է։
«Վրաստանի նախագահի կողմից սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորության կիրառումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահի վրա», — նշված է նախագահի աշխատակազմի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ