Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Արչիլ Կալանդիայի հետ

13:19, 28.03.2025

Վրաստանի նախագահ Ղավելաշվիլին դիվանագիտական առաքելության մեկնելուց առաջ Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիային ընդունել է Նախագահի պալատում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև առկա ռազմավարական գործընկերության և դիվանագիտական առաքելության հիմնական հարցերը։

Ղավելաշվիլին դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։

Նմանատիպ