Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպում է անցկացրել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայիի հետ
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպում է անցկացրել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայիի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպում է անցկացրել Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի՝ Ալի Քաան Օրբայիի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահական վարչակազմը։

Վարչակազմի հաղորդմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև առկա ռազմավարական գործընկերության և սերտ երկկողմ համագործակցության խորացման հարցերը։

«Ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում ընթացիկ գործընթացներին և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման գործում Վրաստանի և Թուրքիայի դերակատարությանը։

Հանդիպման ընթացքում, ռազմավարական համագործակցության շրջանակում, քննարկվել են երկկողմ և բազմակողմ օրակարգի արդիական հարցեր։ Մասնավորապես, խոսվել է Վրաստան-Թուրքիա առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարների մասին։ Հատուկ շեշտադրվել է երկու երկրների տարանցիկ և տրանսպորտային ներուժի լիարժեք օգտագործման և զարգացման անհրաժեշտությունը։

Միխեիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար», – ասվում է նախագահական վարչակազմի տարածած տեղեկատվությունում։

Բացի այդ, հանդիպման մասին Միխեիլ Ղավելաշվիլին գրել է նաև սոցիալական ցանցերում։