Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի վարչակազմը։

Վարչակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և դրա խորացման հեռանկարները։

«Քննարկվել է նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և ընդգծել է այդ հարցը ԵԱՀԿ օրակարգում բարձր մակարդակով պահպանելու կարևորությունը։ Միխեիլ Ղավելաշվիլին շեշտել է ԵԱՀԿ-ի դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը։ Նախագահը նշել է, որ Վրաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Միխեիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին Վրաստան կատարած այցի և համագործակցության համար։

Հանդիպմանը մասնակցել են նախագահի վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ալեքսանդրե Մաիսուրաձեն և նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան», – նշված է նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրությունում։