Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Վրաստանի նորանշանակ դեսպաններ Կոնստանտին Քվաչակիձեին, Գիա Մաճարաձեին, Սոփիո Քացարավային և Դավիթ Մեքվաբիշվիլին
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Վրաստանի նորանշանակ դեսպաններ Կոնստանտին Քվաչակիձեին, Գիա Մաճարաձեին, Սոփիո Քացարավային և Դավիթ Մեքվաբիշվիլին

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին դիվանագիտական առաքելության մեկնելուց առաջ հանդիպում է անցկացրել Սլովակիայում, Եթովպիայում, Իռլանդիայում և Սուրբ Աթոռում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանների հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի վարչակազմը։

Վարչակազմի տվյալներով՝ Միխեիլ Ղավելաշվիլին դիվանագետներին շնորհավորել է պաշտոնների նշանակման առթիվ և մաղթել հաջողություն ապագա գործունեության մեջ։

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակվել՝ Կոնստանտին Քվաչակիձեն՝ Սլովակիայի Հանրապետությունում, Գիա Մաճարաձեն՝ Եթովպիայի դաշնային ժողովրդավարական հանրապետությունում, Սոփիո Քացարավան՝ Իռլանդիայում, իսկ Դավիթ Մեքվաբիշվիլին՝ Սուրբ Աթոռում։

Հանդիպումը կայացել է նախագահի պալատում։