Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցի շրջանակում Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում անցկացված անձնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա բարիդրացիական հարաբերությունները։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային հարցերը։

Քննարկվել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներն ու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը։

Միխեիլ Ղավելաշվիլին նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ արված պատմական քայլ է։

Վրաստանի նախագահը նշել է, որ ոչ վաղ անցյալում Թբիլիսին հյուրընկալել էր Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ հանդիպում և հույս է հայտնել, որ այս ձևաչափով համագործակցությունը շարունակվելու է տարածաշրջանի բարեկեցության համար։

Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հարավային Կովկասում տարածաշրջանային երկխոսությանն ու համագործակցությանը։