Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին

13:40, 15.07.2026

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։ Այս մասին տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը։

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Դոհայում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահն անձամբ ցավակցություն է հայտնել Կատարի Պետության էմիրին՝ նախկին էմիր, շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ և հարգանքի տուրք մատուցել ժամանակակից Կատարի զարգացման գործում նրա ներդրած ավանդին։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Կատարի միջև գոյություն ունեցող գործընկերությունն ու համագործակցության զարգացման հեռանկարները։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետությանը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։

Հանդիպմանը նաև ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության, կայունության և դիվանագիտական երկխոսության կարևորությունը, այդ թվում՝ Կատարի դրական դերը միջազգային միջնորդության ուղղությամբ»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ