Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
Վրաստանի նախագահի վարչակազմի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ և վրացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմական բարեկամությունը, ինչպես նաև Վրաստանի ուղղափառ և Հայաստանի առաքելական եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։
Միխեիլ Ղավելաշվիլին շեշտել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կարևորությունը՝ ընդգծելով, որ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը՝ ապահովելու համար երկարատև կայունությունն ու զարգացումը։