Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Չեխիայում և Գերմանիայում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանների հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Չեխիայում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանների հետ։
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորել է վրացի դիվանագետներին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։
Ռուսլան Աբաշիձեն նշանակվել է Չեխիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Ալեքսանդրե Կարտոզիան՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում։