Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Զագուլբա պալատում ընդունել է Միխեիլ Ղավելաշվիլիին։ Առերես հանդիպման ժամանակ առաջնորդները շեշտեցին երկու երկրների միջև օրինակելի ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Զրույցը նվիրված էր երկկողմ համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը նաև ընդգծվեց տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Միխեիլ Ղավելաշվիլին հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ ապագայում շարունակել իր ներդրումը Հարավային Կովկասում երկխոսության և դիվանագիտության խթանման գործընթացում։
Առերես հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են համատեղ խոշոր ռազմավարական նախագծերը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Հանդիպումից հետո Վրաստանի և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար։
Տեղեկատվությունը տարածում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։