Միխեիլ Ղավելաշվիլիին իրենց հավատարմագրերն են հանձնել 13 երկրների դեսպաններ
Միխեիլ Ղավելաշվիլիին իրենց հավատարմագրերն են հանձնել 13 երկրների դեսպաններ

Օրբելիանի պալատում տեղի է ունեցել դեսպանների կողմից Վրաստանի նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Ըստ նրանց՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին իրենց հավատարմագրերն են հանձնել Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ֆիլիպինների, Կամբոջայի, Կիպրոսի, Մալայզիայի, Պակիստանի, Սոմալիի, Բուրունդիի, Գվատեմալայի, Մալիի, Կորեայի և Տաջիկստանի դեսպանները։

«Նախագահը դիվանագետների հետ քննարկել է երկրների միջև բազմակողմ համագործակցության խորացման հարցեր և դեսպաններին մաղթել հաջողություններ աշխատանքում»։

Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլին»,- ասվում է տեղեկատվության մեջ։