Միխեիլ Ղավելաշվիլի. Այսօր հավաքական «Ազգային շարժումը» կարողանում է խաբել որոշ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, պետք է փորձենք, որ ավելի շատ մարդ լինի տեղեկացված, և փրկենք այս ուժից

13:33, 08.08.2026

Մեր պարտավորությունն է կառուցել արդար պետություն, և բոլորը, ով էլ լինի, ստանալու են իրենց գործողություններին ու արտահայտություններին համապատասխան պատասխան, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին:

Նրա խոսքով՝ հավաքական «Ազգային շարժումը» դեռևս կարողանում է խաբել որոշ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին:

«Ցավոք, ուժերը, որոնք նման հանցագործություն են կատարել մեր հայրենիքի հանդեպ, դեռևս համարձակվում են և ցանկություն ունեն խոսել հանրային տիրույթում ու արդարանալ: Սա անընդունելի է, և մենք ամեն ինչ կանենք: Երբեք, անկախության վերականգնումից ի վեր, այսքան ազատ, անկախ պետություն չի եղել: Մեր պարտավորությունն է կառուցել արդար պետություն, և բոլորը, ով էլ որ լինեն, ստանալու են իրենց գործողություններին ու արտահայտություններին համապատասխան պատասխան: Սա վերաբերում է Գիորգի Բարամիձեին: Բարամիձեն չի տարբերվում այդ իշխանությունից, նա առաջնորդներից մեկն է, ով կատարել է այդ հանցագործությունը: Շատ պարզ է վերծանել, թե ինչին էին ծառայում նրանց գործողությունները, հակադրությունն ամենակարևորն էր, նույնիսկ այսօր զղջում չեն հայտնում՝ շուրջ 500 զոհված մարդ, մեր կորցրած շուրջ 120 գյուղ, առանց մարտի հանձնված Կոդորի հովիտը, նրանց գործողություններից բխող քաոսը, թե ինչպես էր նման ողբերգություն ծավալվում մեր Վրաստանում:

Այս մարդիկ, ովքեր, ուղղակի նշանակությամբ, նման հանցագործություն են կատարել, դեռևս այդ օրերին Ռուսթավելիի վրա ծափ-ուրախություն էին անում, երբ դեռ իմ հետևում թաղված Վրաստանի հերոսների դիակները չէին սառել: Հանգուցյալ Վրաց Կաթողիկոս-Պատրիարքը կարողացավ և տեղափոխեց մեր հերոսների դիակները: Վրաստանը սգում և ապրում էր այս ողբերգությունը, իսկ այս ուժը, որի համար սա աննշան էր, հանձնարարություն կատարող էր և հանձնարարությամբ էլ շարունակեց: Կարևոր է, որ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ Եվրոպայի երկրների և Ամերիկայի ջերմացման քաղաքականությունը, իշխանությանը հանձնարարվեց, որ իրենք էլ անցնեն այդ ռեժիմին, այնինչ Անծուխելիձեին տանջում էին, և այս հերոսներն ընկած էին փողոցում: Ձայն չհանեցին, և, ընդհակառակը, ջերմացման քաղաքականություն էին վարում ու ծախեցին ստրատեգիական օբյեկտները, միակողմանի չեղարկեցին վիզային ռեժիմը և Լարսում սպասում էին: Ռուսական փողը հոտ չունի, ասում էին, փորձում էին վերականգնել մշակութային հարաբերությունները: Մեր պատերազմն էր, ձայն չհանեցին, իսկ այսօր, երբ ներխուժեց Ուկրաինա, նոր դարձավ Ռուսաստանը օկուպանտ և նոր հիշեցի՞նք Անծուխելիձեին: Սա վրաց հասարակությունը ոչ մի դեպքում չի ընդունի, և բոլորը ստանալու են համապատասխան պատասխան:

Այդ պարոնը, որ մեկ Ոդիսևս է, մեկ Նելսոն Մանդելա, մեկ Իլիա Ճավճավաձե, մեկ էլ Դավիթ Շինարար, իրականում, հասարակությունն ամենալավը գիտի, մի ողորմելի, վախկոտ անձնավորություն է, ամենախայտառակը: Վրացի մարդը չի հիշում, և ե՛ս էլ չեմ հիշում, որ առաջնորդն իր պահակախմբից առաջ ընկնի ինքնաթիռի ինչ-որ ձայնի պատճառով: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էր հետը, և այնքան խայտառակ վարվեց, սա ցույց է տալիս նրա բնազդները:

Մենք շատ ուժեղ հասարակություն ենք, ցավոք, այս ցավը տարանք և մեր փորձով ընդունեցինք օգոստոսյան պատերազմի ողբերգության տեսքով: Այնուամենայնիվ, այսօր մենք հզորացած ենք, այսօր մենք իշխանություն ենք, որը ոչ մի դեպքում թույլ չի տա նման օրեր Վրաստանի համար. մեր հասարակությունը պետք է լինի հպարտ և արի: Կրկին կրկնում եմ, որ գործընթացները, որոնք շարունակվում են, փոխկապակցված են: Այսօր հավաքական «Ազգային շարժումը», մեզ մոտ, ցավոք, դեռևս կարողանում է խաբել որոշ մարդկանց և մոլորության մեջ գցել, հատկապես՝ երիտասարդներին: Երիտասարդների պատասխանը, թե իրենք փոքր էին և չեն հիշում, չգիտեն, սա նույնպես խայտառակ պատասխան է. պետք է փորձենք, որ որքան հնարավոր է շատ մարդ լինի տեղեկացված, և փրկենք այս ուժի գործողություններից», – հայտարարել է Ղավելաշվիլին:

Նմանատիպ