Միխեիլ Ղավելաշվիլի. Աշխարհի առաջնորդների հետ միասին մասնակցեցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը, նրա մահը մեծ կորուստ է ամբողջ քրիստոնեական աշխարհի համար
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը մասնակցեցի աշխարհի առաջնորդների հետ միասին. նրա մահը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար, – այս մասին գրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին սոցիալական ցանցում։
«Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում աշխարհի առաջնորդների հետ միասին մասնակցեցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Իտալիայում գտնվում եմ արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, մետրոպոլիտ Գերասիմի և Գիորգի Զվիադաձեի հետ միասին։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը մեծ կորուստ է ամբողջ քրիստոնեական աշխարհի համար», – գրել է Ղավելաշվիլին։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին։