Միխեիլ Դաուշվիլի. Այսօր երկրին ոչ թե տանկեր ու հեղափոխություններ են պետք, այլ Եվրամիություն և զարգացում, ինչը պետք է տեղի ունենա միայն ժողովրդավարական մեթոդներով
Միխեիլ Դաուշվիլի. Այսօր երկրին ոչ թե տանկեր ու հեղափոխություններ են պետք, այլ Եվրամիություն և զարգացում, ինչը պետք է տեղի ունենա միայն ժողովրդավարական մեթոդներով

Այսօր երկրին պետք են ոչ թե տանկեր և հեղափոխություններ, այլ Եվրամիություն և զարգացում, որը պետք է տեղի ունենա միայն ժողովրդավարական մեթոդներով, ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Միխեիլ Դաուշվիլին՝ մեկնաբանելով Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների սպառնալից հայտարարությունը:

«Նույնիսկ նման տիպի հայտարարություններն անընդունելի են, եթե ոչ սպառնալիքներն ու դրանց իրականացման մասին մտածելը։ Այսօր երկրին ոչ թե տանկեր ու հեղափոխություններ են պետք, այլ Եվրամիություն ու զարգացում, ինչը պետք է տեղի ունենա միայն ժողովրդավարական մեթոդներով։ Ինչ տանկեր և ինչ հեղափոխություններ, միանշանակ անընդունելի են»,- ասել է Դաուշվիլին։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, որոնք գտնվում են արտերկրում, սպառնալից հայտարարություն են տարածել: Նոդար Կարալաշվիլին հայտարարում է Վրաստան «Աբխազիայից տանկերով մտնելու» մասին: Տեսաուղերձում, որը Կարալաշվիլին ձայնագրել է Սաակաշվիլիի մեկ այլ կողմնակից Ջաբա Ծուլաձեի հետ, քննադատություն է հնչում նաև «Ազգային շարժման» ներկայիս ղեկավարության հասցեին։ Կարալաշվիլին և Ծուլաձեն կուսակցության անդամներին կոչ են անում պաշտպանել Գիորգի Մումլաձեին ներկուսակցական ընտրություններում։ Նրանց խոսքով՝ Նիկա Մելիան Սաակաշվիլիին խաբեությամբ է բերել Վրաստան, իսկ այժմ կուսակցության նախագահի պաշտոնակատարը ոչինչ չի անում նախկին նախագահին պաշտպանելու համար։