Միխեիլ Չխենկելին Վրաստանի ֆուտբոլի հավաքականին շնորհավորում է Բելառուսի դեմ տարած հաղթանակի առթիվ
Միխեիլ Չխենկելին Վրաստանի ֆուտբոլի հավաքականին շնորհավորում է Բելառուսի դեմ տարած հաղթանակի առթիվ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին շնորհավորում է Բելառուսի հավաքականի դեմ տարած կարևորագույն հաղթանակի առթիվ:

«Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին շնորհավորում են Եվրոպայի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլում ձեռք բերած պատմական հաղթանակի առթթիվ: Բելառուսի հավաքականի հետ այսօրա հաղթանակն առանձնապես գնահատելի է:

Այս միայն մեկ քայլ է մնում մեր նպատակից: Հավատում եմ, մինչև վերջ կպայքարենք և նոյեմբերին կկարողանանք հաղթանակ տանել նաև որոշիչ խաղում:

Մաղթում եմ հաջողություն: Միասին նշենք Եվրոպայի առաջնությունում հայտնվելը»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին:

Վրաստանի հավաքականը «Դինամո արենայում» անցկացված Եվրոպայի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆիի կիսաեզրափակիչ փուլում Բելառուսին պարտության է մատնել 1:0 հաշվով: