Միխեիլ Չխենկելին ուսանողական հանրակացարանների շինության հարցը քննարկել է ԹՊՀ, ՊՏՀ, ԹՊԲՀ, Իլյաունի և Սուխումի պետական ​​համալսարանների ղեկավարների հետ
Միխեիլ Չխենկելին ուսանողական հանրակացարանների շինության հարցը քննարկել է ԹՊՀ, ՊՏՀ, ԹՊԲՀ, Իլյաունի և Սուխումի պետական ​​համալսարանների ղեկավարների հետ

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ջաբա Սամուշիային, Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր Դավիթ Գուրգենիձեին, Իլիայի պետական ​​համալսարանի ռեկտոր Նինո Դոբորջգինիձեին, Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարանի ռեկտոր Զուրաբ Օրջոնիկիձեին և Սուխումիի պետական ​​համալսարանի ղեկավարության ներկայացուցչի հետ ուսանողական կացության խնդրի վերաբերյալ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն :

Հանդիպմանը նախարարը քննարկել է բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն գործընթացի արագացմանը։ Միխեիլ Չխենկելիի խոսքով, կարևոր է, որ նշված խնդիրն իրականացվի ուսանողների առավելագույն ներգրավվածությամբ։

Մյուս կողմից, պետական ​​բուհերի ռեկտորները նախարարին կոնկրետ նախաձեռնություններ են ներկայացրել ուսանողական հանրակացարանների շինության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։ Միխեիլ Չխենկելին խոսքով Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կաջակցի իրենց նախագծերի իրականացման գործում։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարներ Նունու Միցկևիչին և Վալերիան Գոբրոնիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը