Միխեիլ Չխենկելին հանդիպել է Պավել Հերչինսկու և Լորենս Մերեդիտի հետ
Միխեիլ Չխենկելին հանդիպել է Պավել Հերչինսկու և Լորենս Մերեդիտի հետ

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ընդլայնման հարցերով տնօրինության ղեկավար Լորենս Մերեդիտին և Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկուն։ Տեղեկությունը տարածում է Կրթության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են կրթության ոլորտում Վրաստանի և Եվրամիության միջև առկա և ապագա համագործակցության խորացման հարցերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանում Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի համալիրի կառուցմանը, որը կավարտվի 2024 թվականին։

«Ըստ Միխեիլ Չխենկելիի՝ Եվրոպական դպրոցի նախագիծը նմանը չունի տարածաշրջանում, և դա առաջին նախադեպն է Եվրոպական միությունից դուրս, որը Արևելյան գործընկերության երկրների ուսանողներին առաջարկում է բարձրորակ եվրոպական կրթություն հիմնարար արժեքների վրա։

Նախարարի խոսքով, Եվրոպական դպրոցի նախագծի իրականացումը Վրաստանի և Եվրամիության միջև առկա սերտ համագործակցության տեսանելի օրինակ է։

Իր հերթին Եվրահանձնաժողովի Արևելյան հարևանության և ընդլայնման տնօրինության ղեկավար Լորենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել Միխեիլ Չխենկելին ծրագրին աջակցելու համար և ասել, որ Եվրոպական դպրոցի նախագծի իրականացումը կնպաստի Վրաստանի և Եվրամիության միջև առկա գործընկերության խորացմանը:

Լիսի լճի շրջակայքում ընթացքի մեջ է Եվրոպական միության չափանիշներին համապատասխան նոր եվրոպական դպրոցական համալիրի կառուցումը, որը կավարտվի 2024 թվականին։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կշարունակի ակտիվ և սերտ համագործակցությունը Եվրամիության կողմի հետ, որպեսզի «Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց» նախագծի բոլոր բաղադրիչներն արդյունավետ իրականացվեն»,- ասվում է տեղեկատվության մեջ։