Միխեիլ Չխենկելին և Պավել Հերչինսկին ծանոթացել են Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցական համալիրի կառուցման ընթացքին
Միխեիլ Չխենկելին և Պավել Հերչինսկին ծանոթացել են Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցական համալիրի կառուցման ընթացքին

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին այցելել են Լիսի լճի շրջակայքում կառուցվող «Արևելյան գործընկերություն» եվրոպական դպրոցի համալիր և անձամբ ծանոթացել շինարարական աշխատանքներին։

Միխեիլ Չխենկելին ասել է, որ Եվրոպական դպրոցի նախագծի իրականացումը Վրաստանի և Եվրամիության միջև առկա սերտ համագործակցության տեսանելի օրինակ է։ Նրա խոսքով, Եվրոպական դպրոցի նախագիծը նմանը չունի տարածաշրջանում, և դա առաջին նախադեպն է Եվրամիությունից դուրս, որը «Արևելյան գործընկերության» երկրների ուսանողներին առաջարկում է բարձրորակ եվրոպական կրթություն՝ հիմնված հիմնարար արժեքների վրա։

Մյուս կողմից, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին շնորհակալություն է հայտնել Միխեիլ Չխենկելին ծրագրին ցուցաբերած աջակցության համար և հայտարարել, որ Եվրոպական դպրոցի նախագծի իրականացումն էլ ավելի կնպաստի Վրաստանի և Եվրամիության միջև առկա գործընկերության խորացմանը։

Լիսի լճի շրջակայքում ընթացքի մեջ է Եվրոպական միության չափանիշներին համապատասխան նոր եվրոպական դպրոցական համալիրի կառուցումը, որը կավարտվի 2024 թվականին։

Ինչպես նշել են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, նախարարությունը կշարունակի ակտիվ և սերտ համագործակցությունը ԵՄ կողմի հետ՝ «Արևելյան գործընկերություն» եվրոպական դպրոցի նախագծի բոլոր բաղադրիչներն արդյունավետ իրականացնելու համար։