Միխեիլ Չխենկելին՝ Ռոստոմ Չխեիձեին. Ձեր իշխանության օրոք դուք չեղյալ էիք հայտարարել Վրաստանի պատմություն առարկան դպրոցներում, այս տարի մենք Վրաստանի պատմությունը որպես առանձին առարկա վերադարձրինք ծրագիր

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին պատասխանել է «Միացյալ ազգային շարժման» պատգամավորներից Ռոստոմ Չխեիձեի՝ դպրոցներում Վրաստանի պատմության դասավանդման վերաբերյալ հարցին.

Ինչպես նշեց Չխենկելին, նախորդ իշխանությունների օրոք դպրոցներում չեղյալ էր հայտարարվել Վրաստանի պատմություն առարկան, սակայն այս տարի այն վերադարձավ որպես առանձին առարկա։

«Կցանկանայի պատասխանել պարոն Ռոստոմի բարձրացրած հարցերից մեկին՝ կապված դպրոցներում Վրաստանի պատմության դասավանդման հետ։ Ինձ ընդհանրապես հետաքրքրում է, թե ինչպես եք տալիս այս հարցը, երբ ձեր իշխանության օրոք դպրոցներում չեղարկեցիք Վրաստանի պատմություն առարկան, իսկ այս տարի սեպտեմբերին մենք վերականգնեցինք արդարությունն ու Վրաստանի պատմությունը, որպես առանձին առարկա։

Ուզում էի սա ընդգծել և հանրությանը ևս մեկ անգամ ասել, որ հենց մեր իշխանության օրոք է, այս ուսումնական տարում դպրոցներում Վրաստանի պատմությունը որպես առանձին առարկա վերադարձավ»,- ասաց Չխենկելին։