Միխեիլ Չխենկելի. Մեր ժամանակների հերոսների օրինակով դաստիարակվելու են արժանի սերունդներ
Միխեիլ Չխենկելի. Մեր ժամանակների հերոսների օրինակով դաստիարակվելու են արժանի սերունդներ

Ես հարգում և խոնարհվում եմ 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հիշատակի առջև, – ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատանը, որտեղ հարգել են օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակը:

«Մեր ժամանակի հերոսներն իրենց զոհաբերեցին հանուն Վրաստանի միասնության եւ նրա պայծառ ապագայի: Շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին՝ նվիրվածության և զոհաբերության համար: Այս հերոսության օրինակով դաստիարակվելու են արժանապատիվ սերունդներ», – ասաց Միխեիլ Չխենկելին: