Միխայիլ Սարջվելաձեն նշում է, որ ուռուցքաբան հիվանդներն այլևս ստիպված չեն լինի դեղատնային ցանցերից իրենք դեղ բերել կլինիկա, պրոցեդուրայից ժամանած հիվանդները դեղը կստանան հաստատությունում
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ օնկոլոգիական հիվանդություններով հիվանդների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միխեիլ Սարջվելաձեն նրանց է ներկայացրել տարբեր թերապիաների համար անհրաժեշտ դեղերի թողարկման կանոնների նոր նախագիծ, ըստ որի՝ դեղերը հասանելի կլինեն անմիջապես բուժհաստատություններում։
Նախարարի խոսքով, շահառուներն այլևս ստիպված չեն լինի դեղատնային ցանցերից դեղորայք բերել կլինիկա, բոլոր հիվանդները, ովքեր կգան ընթացակարգի, դեղը կստանան հաստատությունում։
Ինչպես նշել է առողջապահության նախարարը, փոփոխության նպատակն է երկրում ուռուցքաբանական հիվանդությունների բուժումն ավելի մատչելի դարձնել։ Հիվանդների կարծիքով՝ այս նախաձեռնությունը զգալիորեն կբարելավի իրենց առօրյան ու բուն բուժման ընթացքը։
Հանդիպմանը քննարկվել են նաև ուռուցքաբանական բուժմանն առնչվող այլ ուղղություններ՝ կողմերը քննարկել են ծառայությունների առավելագույն հասանելիությունն ապահովելու կարևոր հարցեր և կիսվել իրենց կարծիքներով։ Հանդիպմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան, փոխնախարար Թեա Գիորգաձեն, նախարարության այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։