Միխայիլ Սահակաշվիլի. Ես նամակ եմ ստացել վրացի մարտիկներից, խնդրում են, դադարեցնել հացադուլը և հնարավորինս շուտ միանալ պայքարին, ուստի ես կդադարեցնեմ հացադուլը
20-րդ օրը ես կդադարեցնեմ հացադուլը, հիմա մեզ պետք է ողջախոհություն, առողջություն և լիարժեք մոբիլիզացիա, ուժ՝ թուլության փոխարեն,- սոցցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես նշում է Սաակաշվիլին, այժմ պետք է ոչ թե թուլանալ, այլ ուժ հավաքել։
«Իրադարձությունները զարգանում են ճիշտ այնպես, ինչպես ես կանխատեսել էի տարիներ առաջ։ Ռուսական կայսրությունը հոգին ավանդում է իմ սիրելի քաղաքի՝ Կիևի մատույցներում: Ուկրաինացի հերոս ժողովուրդը՝ գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ, հաղթում է այս դարաշրջանային պատերազմում։ Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ: Կիևը Վրաստանի համար նոր Կոստանդնուպոլիսն է, իսկ այժմ՝ ազատ աշխարհի մայրաքաղաքը, և այն հաստատ կդիմանա։
Այս իրավիճակում մենք, ինչպես երբեք, կարիք ունենք միասնության և պատրաստվածության։ Մինչ գալիս է ճշմարտության պահը, ինձ համար Սոխումի խաղաղ վերադարձի ճանապարհն անցնում է Կիևով, Վրաստանի ազատագրումն ու բարգավաճումն անցնում է Կիևով։
Հիմա մեզ պետք է ոչ թե թուլանալ, այլ ուժ հավաքել, ինչը շուտով մեզ շատ օգտակար կլինի։ Սա վերաբերում է նաև ինձ։
Ես նամակ եմ ստացել 2014 թվականից Ուկրաինան պաշտպանող վրացի մարտիկներից, որոնցով ես շատ հպարտ եմ և ընկերներություն եմ անում նրանց հետ։ Ինձ խնդրում են դադարեցնել հացադուլը և հնարավորինս արագ միանալ պայքարին ամբողջ ուժով։ Նույն խնդրանքը գալիս է Ուկրաինայի Գերագույն հրամանատարության ներկայացուցիչներից, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ։
Ուստի 20-րդ օրը կդադարեցնեմ հացադուլը։ Հիմա մեզ պետք է ողջախոհություն, առողջություն և լիարժեք մոբիլիզացիա, թուլության փոխարեն՝ ուժ։ Հաղթանակը մենք պետք է դիմավորենք լիակատար պատրաստակամությամբ»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։