Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանին Մարիուպոլի կապակցությամբ առաջարկում է «հատուկ բանակցություններ»
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանին Մարիուպոլի կապակցությամբ առաջարկում է «հատուկ բանակցություններ»։
Նա հայտնել է, որ ռուսական բանակը շարունակում է հրետանային ու ավիահարվածներ հասցնել «Ազովստալի» տարածքում, որը պատսպարված է ուկրաինացի զինվորականների ու քաղաքացիական անձանց կողմից։
Դրան վերջ տալու համար Պոդոլյակը Ռուսաստանին առաջարկում է Զատկի զինադադար Մարիուպոլում, մարդասիրական միջանցքներ խաղաղ բնակիչների համար և «բանակցությունների հատուկ փուլ»՝ զորքերի փոխանակման համար: