Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի Ռուսաստանի հետ տարածքների զիջման վերաբերյալ որևէ համաձայնագիր
Ուկրաինան բացառում է Ռուսաստանի հետ հրադադարը և Կիևը չի ընդունի Մոսկվայի հետ որևէ համաձայնագիր, որը ներառում է տարածքների զիջում,- այս մասին Reuters-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Միխայիլ Պոդոլյակը։
Ըստ Պոդոլյակի, զիջումների գնալը հետևանքներ կունենա Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանն ավելի խիստ կարձագանքի պատերազմի «ընդմիջումից» հետո։
«Պատերազմը չի դադարի: Նա ընդամենը մի քիչ դադար տվեց։ Շուտով, նոր ինտենսիվությամբ, ռուսները կհավաքեն զենք, կենդանի ուժ և կաշխատեն սեփական սխալների վրա, կկատարեն փոքր արդիականացում, կազատեն բազմաթիվ գեներալների և կսկսեն նոր հարձակում, նույնիսկ ավելի արյունալի ու լայնամասշտաբ», – ասել է Պոդոլյակը։
Պոդոլյակի խոսքով՝ ռուսական ուժերը պետք է լքեն Ուկրաինան, իսկ դրանից հետո հնարավոր կլինի վերսկսել խաղաղ գործընթացը։
«Նրանք ցանկանում են ինչ-որ ռազմական հաջողությունների հասնել։ Մեր արևմտյան գործընկերների օգնությամբ ռազմական հաջողություններ հաստատ չեն լինի: Լավ կլիներ, որ եվրոպական և ամերիկյան վերնախավերը լիովին հասկանային, որ Ռուսաստանին չի կարելի թողնել ճանապարհի կեսին, քանի որ նրանց մոտ ռևանշիստական տրամադրություն կզարգանա և ավելի դաժան կդառնան։ Նրանց պետք է հաղթել, նրանք պետք է հնարավորինս ցավալի պարտություն կրեն»,- ասել է Պոդոլյակը։