Միխայիլ Պոդոլյակ. Որքան հեռու կթռչեն HIMARS հրթիռները, այնքան շուտ կավարտվի պատերազմը

14:22, 24.07.2022

Ինչքան հեռու թռչեն HIMARS հրթիռները, այնքան շուտ կավարտվի պատերազմը,- ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա Արևմուտքին կոչ է արել Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրել՝ պատերազմն արագ ավարտելու համար։

«Պարզ տրամաբանություն. որքան հեռու են թռչում HIMARS հրթիռները (100+ կիլոմետր), այնքան շուտ կավարտվի պատերազմը։ Ավելի քիչ քաղաքացիական զոհեր, ավելի քիչ տնտեսական ճնշում Եվրոպայի վրա և ավելի քիչ միգրացիա և պարենային շանտաժ Ռուսաստանից: HIMARS-ը ռուսական ամբարտավանության մեծ «անջատող» է, գրել է Պոդոլյակը Twitter-ում։

Նմանատիպ