Միխայիլ Պոդոլյակ. Ուկրաինայի ներկայիս դժվարությունները ճակատում պայմանավորված են արևմտյան զենքի անբավարար քանակով և մատակարարումների դանդաղ տեմպերով
Ուկրաինայի ներկայիս դժվարությունները ճակատում պայմանավորված են արևմտյան զենքի անբավարար քանակով և մատակարարման դանդաղ տեմպերով,- ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, «The Times»-ին ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Երբ մեկ ամսում պետք է որոշակի քանակությամբ զենք ստանաս, և դրան 8 ամիս է պահանջվում, այդ ութ ամսվա ընթացքում ոչինչ չես կարող անել»,- ասել է Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ արեւմտյան ժողովրդավարական երկրները դեռ լիովին չեն գիտակցել այն սպառնալիքը, որը Ռուսաստանը ներկայացնում է միջազգային անվտանգության համար։
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդականը, Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում նվաստացում կլինի ԱՄՆ-ի և ամբողջ Արևմուտքի համար։
«Ամբողջ երկիրը կփլուզվի նրանց աչքի առաջ, եթե Ուկրաինային զենք մատակարարելու որոշում չկայացվի: Այդ ժամանակ դուք բոլորդ լաց կլինեք և կասեք. «Մենք շատ ենք ցավում ուկրաինացիների համար, որոնք այժմ չունեն սեփական պետությունը»,- նշել է Պոդոլյակը։