Միխայիլ Պոդոլյակ - Ռուսաստանում կարծում են, որ կարող են անպատիժ հարձակվել հարեւան պետությունների վրա, պահանջել սեփական տարածքի անձեռնմխելիությունը, բայց պատերազմում ագրեսորը հնձում է այն, ինչ ցանում է
Միխայիլ Պոդոլյակ - Ռուսաստանում կարծում են, որ կարող են անպատիժ հարձակվել հարեւան պետությունների վրա, պահանջել սեփական տարածքի անձեռնմխելիությունը, բայց պատերազմում ագրեսորը հնձում է այն, ինչ ցանում է

Կուրսկի շրջանում շարունակվող մարտերի վերաբերյալ առաջին մեկնաբանությունները հնչել են Կիևում։

Ինչպես նշում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայլո Պոդոլյակը, ցանկացած էսկալացիայի առաջնային աղբյուրը Ռուսաստանի ագրեսիան է, և, հետևաբար, պատասխանատվությունը կրում է Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի ինքնաոչնչացման հայեցակարգի հեղինակը հենց Պուտինն է»,- ասում է Պոդոլյակը։

Նրա խոսքով, Ռուսաստանը կարծում է, որ իրենց վրա չեն գործում սահմանափակող իրավական նորմերը, ուստի կարող են անպատիժ հարձակվել հարևան պետությունների վրա և կեղծավորությամբ պահանջել սեփական տարածքի անձեռնմխելիությունը, իսկ պատերազմում ագրեսորը հնձում է այն, ինչ ցանում է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Կուրսկում ընթացող ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը։

Գերատեսչությունը նշում է, որ ռուս զինվորականները կանգնեցրել են ուկրաինացիների առաջխաղացումը։ Մոսկվայում էլ հայտարարեցին, որ ավիացիան օգտագործում են Ռուսաստանի տարածք ներխուժած զինվորականների դեմ։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կուրսկում մարտերի ժամանակ առնվազն 32 ռուս զինվոր է հանձնվել։

Ռուս զինվորական բլոգերների տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները շարունակում են առաջխաղացումը Կուրսկի շրջանի ներսում։

24 ժամվա ընթացքում ուկրաինացի զինվորներին հաջողվել է ճեղքել Կուրսկում ռուսների կառուցած պաշտպանության երկու գիծը։