Միխայիլ Պոդոլյակ. Պուտինը պետք է վերադառնա իրականություն, Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա և սպանել քաղաքացիներին՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից, գնում ենք տրիբունալ
«Պուտինը պետք է վերադառնա իրականություն»,- այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բանակցությունների վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Պոդոլյակի խոսքով՝ Ռուսաստանը բանակցություններ չի ցանկանում, սակայն փորձում է խուսափել պատասխանատվությունից։
«Պուտինը պետք է իրականություն վերադառնա:
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա և սպանում է նրա քաղաքացիներին։ Ոչ մի ուրիշ երկիր, շարժառիթ, աշխարհաքաղաքականություն չկա։ Ռուսաստանը չի ցանկանում բանակցել, փորձում է խուսափել պատասխանատվությունից. ակնհայտ է : Այնպես որ մենք գնում ենք տրիբունալ»,- գրել է Միխայիլ Պոդոլյակը։