Միխայիլ Պոդոլյակ. «մինչև վերջին ուկրաինացին պատերազմի» մասին Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի կողմից ծրագրված ցեղասպանության ևս մեկ ապացույց է
«մինչև վերջին ուկրաինացին պատերազմի» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի կողմից ծրագրված ցեղասպանության հերթական ապացույցն է, -Թվիթերում գրառել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Չկա « Հավաքական Արևմուտքի» ոչ մի ծրագիր: Միայն որոշակի Z-բանակ մտավ ինքնիշխան Ուկրաինա՝ ռմբակոծելով քաղաքները և սպանելով խաղաղ բնակիչներին: Մնացած ամեն ինչը պարզունակ քարոզչություն է և ապացուց հերթական ծրագրված ցեղասպանության»,- գրել է Պոդոլյակը։
Հիշեցնենք, որ Դումայում խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ «Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի հետ պատերազմ մինչև վերջին ուկրաինացին»։